Արցախի Բանակը Պիտի Համալրուի Ժամանակակից Զինատեսակներով. Բակօ Սահակեան
Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեան Հինգշաբթի, 20 Դեկտեմբերին մասնակցեցաւ 2019ի պետական պիւտճէի նախագիծի հաստատման նուիրուած Ազգային ժողովի նիստին:
Խորհրդարնանին մէջ նախագահը ելոյթ ունեցաւ՝ կանգ առնելով պիւտճէի նախագիծի կարգ մը ուղղութիւններուն վրայ:
«Բիւջէում արտացոլուած են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են՝ դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսութիւնը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի (համարկման-Խմբ.) բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետութեան կարեւորագոյն ատրիբուտների (յատկանիշներու-Խմբ.) պահպանումը:
Առանձին ուշադրութեան կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինութեան, անվտանգութեան, ինչպէս նաեւ քաղաքացիական պաշտպանութեան ոլորտները: Այսուհետ էլ արուելու է հնարաւոր ամէն ինչ բանակի մարտունակութեան հետեւողական բարձրացման, զինուած ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանութեան համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղութեամբ», ըսաւ նախագահը իր ելոյթին մէջ:
