Հայ Պատանիներու Յաղթարշաւը Կը Շարունակուի
Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մարգարեանը 102 քկ քաշային կարգի մէջ նուաճած է պրոնզէ մետալ՝ ծանրամարտի Եւրոպայի մինչեւ 15 տարեկաններու առաջնութեան: Այս մասին կը յայտնէ ծանրամարտի Եւրոպայի ֆետերասիոնը:
Մարգարեան ցոյց տուած է երկամարտի 312 քկ արդիւնք։ Պոկում վարժութեան ժամանակ հայ ծանրորդը բարձրացուցած է 141 քկ` նուաճելով փոքր արծաթ, իսկ հրում վարժութեան ժամանակ ՝ 171 քկ։ Այս վարժութեան ընթացքին ան դարձած է երրորդը:
Նշենք, որ ծանրամարտի Եւրոպայի պատանեկան առաջնութեան Հայաստանը նախապէս նուաճած էր 9 մետալ, որոնց 5-ը՝ ոսկի: Եւրոպայի առաջնութեան յաղթողներ դարձած են Ժորա Գրիգորեանը (61 քկ), Սերիոժա Բարսեղեանը (67 քկ), Աննա Ամրոյեանը (76 քկ), Վալերի Մովսիսեանը եւ Էմմա Պօղոսեանը (81 քկ):
Յովհաննէս Ղահրամանեանը դարձած է արծաթէ մետալակիր, իսկ Կառլէն Դաւթեանը (49 քկ), Իւղաբեր Ամրոյեանը (40 քկ) եւ Ալինա Սուքիասեանը
հաւաքականի համար նուաճած են պրոնզէ մետալներ: