Այսօր Սպիտակի Երկրաշարժի 32-րդ Տարելիցն Է

English

1988 Դեկտեմբեր 7-ին՝ ժամը 11։41-ին, 10 բալ ուժգնութեամբ երկրաշարժը ցնցեց Հայաստանի հիւսիսային հատուածը՝ այդպիսով խլելով աւելի քան 25 հազար մարդու կեանք ու անօթեւան դարձնելով աւելի քան 500 հազար մարդ։

1988-ի այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը

Ստորգետնեայ հզօր ցնցումներու հետեւանքով կէս վայրկեանի մէջ աւերուեցաւ հանրապետութեան գրեթէ ողջ հիւսիսային հատուածը, ուր կ՝ապրէր շուրջ 1 միլիոն մարդ։

Հայաստանը ոգեկոչում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերին

Աղետի պատճառով քանդուեցաւ բնակելի տարածքի 17 տոկոսը, տուժեց երկրի 21 քաղաք եւ շրջան, 342 գիւղ: Լրիւ կամ մասնակի աւերուեցան Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքներն ու աւելի քան 230 արդիւնաբերական կեդրոններ։

Երկրաշարժը ընդգրկեց ՀՀ տարածքի մօտ 40 տոկոսը (10,000 քմ քառակուսի):

Yerevan.Today | Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի

Աղետէն տարիներ անց դեռ վերացուած չեն աղետի հետեւանքները՝ ամբողջովին վերականգնուած չեն աւերուած բնակելի տարածքներն ու ենթակառուցուածքները։ Երեք տասնամեակ անց դեռ հազարաւոր մարդիկ կ՝ապրին տնակներու մէջ։

Իշխանությունների նման վերաբերմունքի դեպքում առաջիկա 100-ամյակում էլ դեռ  Գյումրիում կլինեն դոմիկներ և անօթևաններ». Վահան Թումասյան ...